583.47
6.5
494.76
+5
Եղանակը Երևանում
Հայ

Արայիկ Հարությունյանը հայտնել է, թե որ դեպքում հրաժարական կտա ԿԳՄՍ նախարարի պաշտոնից (ՎԻԴԵՈ)

13:50
16 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եթե իմ հրաժարականի հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր պաշտոնապես բարձրացնելու է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցը, նաեւ իր հրաժարականի պահանջով երթեր են անցկացվում Երեւանում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին երկրում մեծ թափ են հավաքել բողոքի ակցիաները, որոնց մասնակից չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները պահանջում են Արային Հարությույնանի հրաժարականը:

«Այդ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլեւս իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննդատող, վերլուծող: Իսկ քննադատող, վերլուծող սերունդը եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ որ եւբեւէ որեւէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը այլևս զրկվելու են հասարակության մեջ որևէ աջակցությունից: Հիմա էլ առանձնապես շատ քիչ աջակցություն ունեն: Այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է բողոքող խմբերի հետ հանդիպմանը, Արայիկ Հարությունյանն նշել է, որ . Դուք տեսել եք, որ բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես այդ խմբերի հետ հանդիպում եմ:

«Երբ խմբերը դնում են այնպիսի ծայրահեղ կետեր իրենց օրակարգում, ինչպիսին օրինակ, հրաժարականն է, ես անիմաստ եմ գտնում դա քննարկելու, որովհետեւ դա իրեցն օրակարգի հարցն է և ամենևին իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումն է և ոլորտում նորություններ բերելը: Եթե իրենց օրակարգում կա այդպիսի հարց, ես անպայման հանդիպում եմ»,- հայտնել է Հարությույանը:

Նա հիշեցրել է, որ ընդունելության քննություններից անմիջապես հետո մի քանի օր շարունակ հանդիպել է տասնյակ ուսանողների խմբերի հետ, բայց դրանց մի մասը քաղաքական շրջանակների զոհ դարձավ և ինքը չի պատրաստվում նրանց հետ հանդիպել, որովհետև իրենց օրակարգը այլ էր:

«Ես կխնդրեմ մեր գործընկերներին ամպագորգոռ հայտարարություններով ու հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես դերանից չեմ վախենում: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, ես դա ներկայում իրականացնում եմ: Եթե ես զգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա իմ օրակարգում նման հարց չկա»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը: -0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:51
12 Նոյեմբերի 2020
Ընդդիմությունը վաղը հանրահավաք–երթ է կազմակերպելու
Ընդդիմությունը վաղը հանրահավաք–երթ է կազմակերպելու
01:04
12 Նոյեմբերի 2020
ԱԱԾ տնօրենի` սրտի նոպայով հոսպիտալացվելու տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում
ԱԱԾ տնօրենի` սրտի նոպայով հոսպիտալացվելու տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում
00:00
12 Նոյեմբերի 2020
Քրգործ է հարուցվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ. ՀՔԾ
Քրգործ է հարուցվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ
23:52
11 Նոյեմբերի 2020
«Հետո չասեք, թե համաձայն չէիք ...», ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ. Էդմոն Մարուքյան
«Հետո չասեք, թե համաձայն չէիք ...», ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ. Էդմոն Մարուքյան
22:56
11 Նոյեմբերի 2020
Հայտնի է ԱԺ–ի մոտ ծխագլան նետած անձի ինքնությունը, նա բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Հայտնի է ԱԺ–ի մոտ ծխագլան նետած անձի ինքնությունը, նա բերման է ենթարկվել. ՎԻԴԵՈ
20:09
11 Նոյեմբերի 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները. նա հանդիպել է ևս 2 կուսակցության ներկայացուցիչների հետ (ՎԻԴԵՈ)
Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Մեկ Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՎԻԴԵՈ
18:10
11 Նոյեմբերի 2020
«Կալաշնիկով» ինքնաձիգ, 1200-ից ավելի փամփուշտ, երկու ատրճանակ. Սյունիքում Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
«Կալաշնիկով» ինքնաձիգ, 1200-ից ավելի փամփուշտ, երկու ատրճանակ. Սյունիքում Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
17:11
11 Նոյեմբերի 2020
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ
16:30
11 Նոյեմբերի 2020
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ. նշվել են պահանջները
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ. նշվել են պահանջները
15:52
11 Նոյեմբերի 2020
Երևանում հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Կառավարության շենք (ՎԻԴԵՈ)
Երևանում հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Կառավարության շենք. ՎԻԴԵՈ
15:36
11 Նոյեմբերի 2020
Հայկական ընդդիմությունը պահանջում է գումարել ԱԺ արտահերթ նիստ Փաշինյանի հրաժարականի համար (ՈւՂԻՂ)
Հայկական ընդդիմությունը պահանջում է գումարել ԱԺ արտահերթ նիստ Փաշինյանի հրաժարականի համար. ՈւՂԻՂ
15:14
11 Նոյեմբերի 2020
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ