Ծանրոցների հետ կապված կան դժվարություններ, նպաստների և թոշակների տրամադրման գործընթացը գրեթե ավարտվել է. նախարար
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում թոշակների և նպաստների տրամադրման գործընթացը գրեթե ավարտվել է, չորեքշաբթի ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Հայկական միասնական տեղեկատվական հարթակում կայացած ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ 96%–ով ավարտվել է կենսաթոշակների տրամադրում, որոնք բաժանվել են թոշակառուներին իրենց տանը, կանխիկով թոշակ է ստացել արդեն 215 հազար թոշառակու։
Նրա խոսքով, ակտիվորեն իրականացվում է ընտանեկան և սոցիալական նպաստների տրամադրման գործընթացը, որոնք ստացել են արդեն 87 հազար ընտանք կամ շահառուների մոտ 77%–ը։
«Առաջիկա օրերին մենք կավարտենք միջոցների տրամադրման գործընթացը, ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում ինչպես փոստի աշխատակիցներին, այնպես էլ ոստիկաններին, որոնք ուղեկցում են փոստարարներին», – ասաց Արշակյանը։
Ինչ վերաբերում է ծանրոցներին, ապա, նախարարի խոսքով, այստեղ կան որոշակի դժվարություններ, որոնք կապված են ավիաչվերթերի չեղարկման և սահմանափակման հետ։
«Մենք ահազանգեր ենք ստանում, որ ծանրոցներն ուշանում են կամ չեն հասնում։ Ես հույս ունեմ, որ մեզ կհասկանան, քանի որ բազմաթիվ ավիաչվերթեր չեղարկվել են և կան սահմանափակումներ, որոնք խախտում են լոգիստիկ շղթաները», – ասաց Արշակյանն` ավելացնելով, որ հիմա փորձում են լուծել խնդիրը։–0–
