Ծանր` 63 հոգի, ծայրահեղ ծանր` 28 հոգի. Թորոսյանը ներկայացրել է տվյալներ Covid-19–ով քաղաքացիների առողջական վիճակի մասին
02.05.2020,
14:03
Ծանր` 63 հոգի, ծայրահեղ ծանր` 28 հոգի. Թորոսյանը ներկայացրել է տվյալներ Covid-19–ով քաղաքացիների առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում ներկայացրել է տվյալներ կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիների առողջական վիճակի մասին։
Загружается новость ... "Лево"
«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. թոքաբորբ ունեցող` 454 հոգի, ծանր վիճակում` 63 հոգի, ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի, արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»,– նշել է Թորոսյանը։
Հայաստանում մայիսի 2–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2273 դեպք, առողջացումների թիվը կազմում է 1010: Փաստացի բուժվում է 1227 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 23142: Մահացել է, ցավոք, 33 մարդ:–0–

