Բակում երեխաներին սեքսի մասին գրքեր են բաժանել. ի՞նչ են ասում պաշտոնյաներն ու նախարարությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

26.05.2020, 16:16
Բակում երեխաներին սեքսի մասին գրքեր են բաժանել. ի՞նչ են ասում պաշտոնյաներն ու նախարարությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Բակում երեխաներին սեքսի մասին գրքեր են բաժանել. ի՞նչ են ասում պաշտոնյաներն ու նախարարությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին համացանցում տեսանյութ է հրապարակվել օգտատեր Դավիթ Աթանեսյանի կողմից, որտեղ նա հայտնում է, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն: Նա տեղեկացրել է, որ այդ գրքույկը բակում խաղացող բոլոր երեխաներին բաժանել է ինչ որ անծանոթ կին: Տեսանյութում տղամարդը պահանջում է չպղծել երեխաներին։

Այս տեսանյութին արձագանքել են տարբեր քաղաքական գործիչներ։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը Facebook-յան իր էջում դիմել է այն մարդկանց, ովքեր գիտեն ծնողներ, կամ տեղյակ են նմանատիպ երևույթի և որ դա իրապես տեղի է ունեցել, կապվեն իր հետ և փորձեն հասկանալ , թե ովքեր են և ո՞ր իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը և առանց ծնողի թույլտվության ՝ երեխային տրամադրել տարիքը և առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն :

«Երեխային սովորացնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել » , բայց անծանոթ տոտայից «գիրք » վերցնել և սա անվտանգության ապահովո՞ւմ է»,- գրել է Հովսեփյանը։

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Facebook-յան իր էջում գրել է․ «Քիչ առաջ զրուցեցի երեկ համացանցում աղմուկ հանած տեսանյութի հեղինակ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի հետ, ով տեսաուղերձով հայտնել էր, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն: Դավիթը տեղեկացրեց, որ ինչ որ անծանոթ կին բակում խաղացող բոլոր երեխաներին բաժանել է այս գրքույկը»։

Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ արդեն իսկ հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

«Սա արդեն դուրս է խելամտության ու բարոյականության բոլոր սահմաններից: Մենք պարտավոր ենք իմանալ, թե ովքեր են կանգնած այս սրբապղծության հետևում և պարտավոր ենք հետամուտ լինել, որպեսզի սա անողները ստանան օրենքով սահմանված կարգով ամենախիստ պատիժը: Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում: Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը…»,- գրել է Տոնոյանը։

Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարություն պատասխանել է Իվետա Տոնոյանի հարցմանը։

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման`
տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի
վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։
Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի
վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»,- ասվում է ԿԳՄՍՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ։-0-