Արդյո՞ք արձանագրվում են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր. պարզաբանում է Թորոսյանը

07.07.2020, 11:31
Արդյո՞ք արձանագրվում են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր. պարզաբանում է Թորոսյանը
Արդյո՞ք արձանագրվում են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր. պարզաբանում է Թորոսյանը
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսի կրկանկի վարակաման դեպքերի հավանականությանը։

Загружается новость ... "Лево"

«Աշխարհում շարունակվում է ակադեմիական դեբատն այս թեմայի շուրջ։ Մենք նման արձանագրված դեպք, ամեն դեպքում, չունենք։ Արձանագրումները, կարծում եմ, պետք չէ դիտել միայն երկրի մասշտաբով, այլ պետք է նայել միջազգային հետազոտական աշխատանքների շրջանակներում։ Ընդհանրապես այս կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, և այս հարցի պատասխանը, քանի դեռ մենք չունենք, նաև կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք»,-ասաց նախարարը։

Նա նաև ավելացրեց, որ նույնիսկ եթե անձը վարակվել ու լավացել է, դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չի վարակվի։

Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով։–0–