Աջափնյակի մանկապարտեզներից մեկի սանի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է խմբի 15 երեխայի հետ

04.06.2020, 15:53

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, ինչից հետո խումբը փակվել է։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնում է NEWS.am–ը, հղում անելով ՀՀ կրթության տեսչական մարմնի մամուլի ծառայությանը։

Ծառայությունից հայտնել են, որ երեխան այդ ընթացքում հաճախել է մանկապարտեզ, շփում ունեցել խմբի 15 երեխայի հետ։

Տեսչական մարմինն այսօր՝ հունիսի 4-ին, ստուգում է արել մանկապարտեզում, պատրաստվում է պարետատանը առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը։

Այնուամենայնիվ, տեսչական մարմնից հայտնել են, որ տվյալ խմբի երեխաներն ու դաստիարակներն այսօր արդեն մանկապարտեզ չեն հաճախել։–0–