ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Загружается новость ... "Лево"
«ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա ամենաբարձր մակարդակով բազմիցս ասվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, բայց մինչ այդ փաստաթուղթը պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Նա նշել է, որ «այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց»։–0–