Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից.համայնքապետ

30.11.2021, 11:49
Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից
Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից.համայնքապետ
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։

Այս մասին հաղորդում է factor.am–ը` հղում անելով Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանին։

Վարչական ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։

Հիշեցնենք` ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին 3 կմ և, ըստ էության, զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը։

Այլ ուղղություններով հետ քաշվելու վերաբերյալ տեղեկատվություններ այս պահին չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է ադրբեջանական զորքը հետ քաշվել։–0–