911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարի. կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով

15.11.2024, 12:26
Քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով՝ արագ սպասարկմամբ․ նախագիծ
911, 102, 103 զանգերի սպասարկումը կդադարի. կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարության քննարկմանը ներկայացվեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ներկայացրեց նախագիծը, որի շրջանակում ձևավորվելու է ՆԳՆ միասնական կրթահամալիրը։

«Ներդրվելու է ոստիկանության համակարգ մուտք գործելու մեկ միասնական խողովակ, երաշխավորվելու է անձնակազմի շարունակական կրթությունը։ Հանրության ահազանգերի օպերատիվ և արդյունավետ սպասարկման համար նախատեսվել է հանրապետական և միասնական օպերատիվ կառավարման կենտրոն՝ 112 ստեղծումը, որի շրջանակում առանձին հեռախոսահամարներով 911, 103, 102 զանգերի սպասարկումը կդադարեցվի և քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետից՝ արագ սպասարկմամբ»,-հայտնեց ՆԳ նախարարը։

Նրա խոսքով՝ սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականին։