8,5 մլն դրամի գումար է հափշտակվել ՎՏԲ–Հայաստան բանկից

19.02.2018, 20:03
Երկուշաբթի ժամը 15:30 հարձակման է ենթարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղը։
8,5 մլն դրամի գումար է հափշտակվել ՎՏԲ–Հայաստան բանկից
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի ժամը 15:30 հարձակման է ենթարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Բաղրամյան 56 հասցեում գտնվող աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել, և Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:

Загружается новость ... "Право"

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0–