42-ամյա տաքսու վարորդի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցով ներարկիչներ

21.04.2016, 13:29
Երևանում 42-ամյա տաքսու վարորդի շապիկի մեջ հայտնաբերվել են թմրամիջոցներով ներարկիչներ:
42-ամյա տաքսու վարորդի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցով ներարկիչներ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում 42-ամյա տաքսու վարորդի շապիկի մեջ հայտնաբերվել են թմրամիջոցներով ներարկիչներ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, իր վարած «Բի Ուայ Դի» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արտյոմ Հ.-ին և ուղևոր՝ 1976 թ. ծնված Վիլյամ Ղ.-ին, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության տվյալների համաձայն, խուզարկությամբ տաքսու վարորդի շապիկի մեջ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ` դեղնավուն հեղուկով, 5 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ՝ դեղնավուն հետքերով, և ներարկիչի մեկ ասեղ` կափարիչով, որի մեջ առկա էր 1 մլ դեղնավուն հեղուկ:

Ըստ Արտյոմ Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է ինքը, նշվում է վարչության հաղորդագրության մեջ:

Հայտնաբերված նյութերն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննություն:

Դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: -0-