21,5մլն դրամի վերելակ. կառավարությունը գումար հատկացրեց փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը փոխելու համար
16:02
28 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21 516 000 դրամ հատկացնել փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը փոխելու համար։
Ինչպես նշվում էորոշման հիմնավորման մեջ, կառավարական տուն 1 շենքի` փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների: Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար: Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:–0–
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար