12 ժամով կդադարեցվի Երևանի բանուկ խաչմերուկներից մեկի երթևեկը

06.09.2024, 13:42
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 12 ժամով  կդադարեցվի Երևանի բանուկ խաչմերուկներից մեկի երթևեկությունը
12 ժամով կդադարեցվի Երևանի բանուկ խաչմերուկներից մեկի երթևեկը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 12 ժամով կդադարեցվի Երևանի բանուկ խաչմերուկներից մեկի երթևեկությունը։ 

Ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի, հայտնել են գերատեսչությունից։