Ուշադրություն. Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր են վնասներ

15.10.2017, 12:53
Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, հնարավոր են վնասներ։
Ուշադրություն. Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր են վնասներ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է, որ Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։

Ինչպես հաղորդում է օդերևութաբանը Facebook–յան իր էջում, հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։

«Ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն», – նշում է Սուրենյանը։–0–