Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանին պաշտոնանկ կանեն

29.09.2016, 11:20
Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը 2 տարի առաջ՝ 2014-ին, այս պաշտոնում փոխարինեց Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր:
Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանին պաշտոնանկ կանեն
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը 2 տարի առաջ՝ 2014-ին, այս պաշտոնում փոխարինեց Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր, գրում է «Հրապարակը»։

Ինչպես գրում է թերթը, նրա օրոք ՍԱՊԾ-ն դարձավ Հայաստանի սննդի մատակարարումը և հատկապես ներկրումն ու արտահանումը կառավարող ծառայություն, քանզի մաքսակետերից սննդամթերքը բաց է թողնվում միայն նրանց տեղեկանքների հիման վրա։

Թերթի տեղեկություններով՝ վերևից ստացված հրահանգներով են ՍԱՊԾ տեսուչները գրել են այդ տեղեկանքները՝ նպաստելով կամ խանգարելով ոմանց բիզնես գործունեությանը, քանի որ արագ փչացող այս ապրանքը մեկ շաբաթ սահմանին պահելով՝ կարելի է ցանկացած բիզնես խորտակել, իսկ մյուսին՝ աճեցնել։ Մ

Պարբերականի հաղորդմամբ, այս լուրերը Կարեն Կարապետյանին են հասել, տարբեր անհատներ, հասարակական կազմակերպություններ են ահազանգել:

Եվ նա մտադիր է փոխել ՍԱՊԾ պետին, անգամ քննարկվում է կառույցը գյուղնախարարության կազմից հանելու և առանձին միավոր դարձնելու հարցը:

«Որպես ՍԱՊԾ պետի թեկնածու 2 անուն է շրջանառվում՝ մեկը նախկին պետ, ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀԿ երիտթևի անդամ Աբրամ Բախչագուլյանն է, մյուսը ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը», – գրում է թերթը։–0–