Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

19.12.2015, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալության Փորձագիտական ակումբը կազմակերպել է առաջին նիստը` նվիրված դեկտեմբերի 19–ին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանի կարծիքով` Սարգսյան–Ալիև հանդիպման փաստն ինքն ավելի կարևոր է ակնկալվող արդյունքներից։ «Ինտեգրացիա և զարգացում» կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը կարծում է, որ հայկական կողմն ունի բավականին ամուր ելակետ նախագահների հանդիպման նախօրեին։ Ինչպես նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, չարժե ակնկալել լուրջ տեղաշարժեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Քաղաքական տեսաբան Կոնստանտին Պետրոսովն իր հերթին ընդգծել է, որ Սարգսյան–Ալիև հանդիպմանը հայկական կողմը հանդես կգա որպես խաղաղության մատակարար։

  • Գյումրիում տեղի ունեցավ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատական նիստը, ով մեղադրվում է 2015 թ.–ի հունվարին մի ողջ ընտանիքի սպանության մեջ։ Դատավորների և տուժող կողմի ներկայացուցիչների շահերի պաշտպանների միջև գրանցված բանավեճից հետո նիստը հետաձգվեց մեկ ամսով։

  • ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեղադրել է հարևան Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար։ Օհանյանի հետ համաձայնվել է Հայաստանում այցով գտնվող իր հույն գործընկեր Պանայոտիս Կամմենոսը, ովհայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական Սու–24–ի ոչնչացումը ռազմական հանցագործություն է։

  • ԼՂՀ ՊԲ–ն դեկտեմբերի 17–ին և 18–ին մի շարք ուղղություններով կանխել է հակառակորդի կազմակերպած դիվերսիոն գրոհները։ ԼՂՀ ՊՆ–ի տվյալներով` ադրբեջանական կողմն օգտագործել է տանկեր և կրել է լուրջ կորուստներ։ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման նախաշեմին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ` խստորեն դատապարտելով ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում լարվածության աննախադեպ աճը։

  • Զինված հարձակում է կազմակերպվել խոշոր ձեռներեց, «Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանի տան վրա։ Հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակում կազմակերպելու և զենքի ապօրինի կրելու հատկանիշներով։–0–