ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը», Երևանում իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը։
ՀՀ պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային ԻՊ–ին աջակցելու համար>>
«Թուրքիայում իրականացվում է նավթի, զենքի, թմրանյութերի, մարդկանց անօրինական առևտուր և տեղափոխություն։ Անօրինական ճանապարհով ստացված ողջ գումարը ծախսվում է ահաբեկչությանն աջակցելու համար։ Անկարան ակնհայտ կերպով աջակցում է «Իսլամական պետությանը»», – հայտարարեց Կամմենոսը։
Նրա խոսքով` Թուրքիան պարբերաբար խախտում է Հունաստանի օդային և ջրային սահմանները։
«Եթե Թուրքիան ցանկանում է համապատասխանել միջազգային նորմերին, ապա պետք է դադարեցնի նման գործողությունները», – ընդգծեց նախարարը։–0–