+29
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

10:00
03 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը չորեքշաբթի անցկացրել են պարգևատրման արարողություն, որի ընթացքում պարգևների են արժանացել «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ, միջազգային օլիմպիադաների դափնեկիրներ, ինչպես նաև մեդալակիրներ։ Պարգևատրման արարողության ժամանակ նախագահը խոստովանել է, թե որ մասնագիտության մասին է երազել մանկության և պատանեկության տարիներին։ «Կենգուրու» դպրոցական մաթեմատիկական մրցույթի ամենափոքր հաղթողը դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրանքով։ Փոքրիկը չի ցանկացել բարձրաձայնել իր խնդրանքը և խնդրել է շշնջալ այն պետության նախագահի ականջին։

  • Հայկական դատարանը մերժել է ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կալանավորման մասին միջնորդությունը։ Փակ ռեժիմով անցկացված դատական նիստում դատավորն անհիմն համարեց դատախազության միջնորդությունը և ազատեց Միրոնովին։ Ավելի վաղ Միրոնովն ասել էր, թե իր հետ կատարվածը թյուրիմացություն է համարում։ Նա հայտարարել է, որ գոհ է հայկական իշխանությունների վերաբերմունքից:

  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականն արտագնա խաղում պարտվեց չեխերին ընկերական խաղում: Մլադա Բոլեսլավ քաղաքի մարզադաշտում անցկացված խաղն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ Չեխիայի հավաքականի: Հանդիպման 38-րդ րոպեին վնասվածք ստացավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Դանիայի հավաքականի հետ Մխիթարյանի խաղալու հավանականությունը 50-50 է։

  • ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել` կապված մամուլում շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ «Երևանի ՋԷԿ»-ը կարող է վաճառվել «Գազպրոմին» կուտակած պարտքերի դիմաց։

  • Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ) հաղթել է ադրբեջանցի մարզիկ Զիյադ Զեյնալովին Ֆրանսիայում մեկնարկած Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Արդյունքում, Սիմոնյանը նվաճել է առաջնության բրոնզե մեդալը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ