Դանիայի հավաքականի հետ Մխիթարյանի խաղալու հավանականությունը 50-50 է

01.09.2016, 21:01
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Չեխիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ, ինչի պատճառով փոխարինվել է առաջին խաղակեսում:
Դանիայի հավաքականի հետ Մխիթարյանի խաղալու հավանականությունը 50-50 է

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Չեխիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ, ինչի պատճառով փոխարինվել է առաջին խաղակեսում:

27-ամյա ֆուտբոլիստը Մարեկ Սուխիի հետ բախման ժամանակ Մխիթարյանը հարված է ստացել ազդրի քառագլուխ մկանին: Սեպտեմբերի 1-ին Հենրիխը վերականգնողական կուրս է անցել ու աշխատել մարզասրահում, գրում է armsport–ը։

Հենրիխ Մխիթարյանը հույս ունի դաշտ դուրս գալ դանիացիների հետ խաղում>>

Սեպտեմբերի 2-ին նա կանցնի ևս մեկ ստուգում, որի արդյունքում պարզ կլինի, թե արդյոք նա կկարողանա մասնակցել ԱԱ-2018-ի ընտրական փուլում Դանիայի հետ խաղին:

Այս պահին Մխիթարյանի՝ դաշտ դուրս գալու հավանականությունը 50-50 է: