18-ամյա մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ նվաճեց Տաշքենդում կայացած «World Challenge Cup» մրցաշարում (ՎԻԴԵՈ)

23.06.2025, 10:56
18-ամյա Մամիկոն Խաչատրյանը նվաճեց ոսկե մեդալ  «World Challenge Cup» հեղինակավոր մրցաշարում ՎԻԴԵՈ
18-ամյա  մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ նվաճեց Տաշքենդում կայացած «World Challenge Cup» մրցաշարում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․  Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և զուգափայտի որակավորման փուլը, իսկ Գյուլումյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգ-թափերում և պտտաձող մարզագործիքում: