Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
29.10.2016,
10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
- Մոսկվայի վարձակալած բնակարանում երկու հայ է սպանվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ սպանված հայերի ինքնությունը։ Միաժամանակ, ԶԼՄ–ները հաղորդեցին, որ Մոսկվայում կրկնակի սպանությունը կարող է քրեական հաշիվպարզոցի լինել։
- Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանից թռիչքներ կիրականացնի դեպի Մոսկվա, ավիատոմսերի սակագները կսկսեն 10 հազար դրամից։ Միաժամանակ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ ռուսական «Պոբեդա» լոուքոսթերի հայտնվելը հայկական շուկայում կուժեղացնի մրցակցությունը։
- ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեկնաբանեց Երևանի կենտրոնում տպարանի մասնաշենքի պայթեցման շուրջ ստեղծված իրավիճակը։
- ՀՀ նախագահը «Գազպրոմ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ քննարկել է գազի գնի նվազեցման հարցը։ Միաժամանակ, Միլլերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին։
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը չի բացառել, որ կարող է վերադառնալ քաղաքականություն, եթե նման անհրաժեշտություն ծագի, չնայած, որ այդ էջը նա վաղուց արդեն շրջել է:–0–