Նոր Մոսկվայում երկու հայի սպանությունը կարող է քրեական հաշիվպարզոցի լինել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.10.2016, 19:40
Նոր Մոսկվայում կրկնակի սպանությունը կարող է քրեական հաշիվպարզոցի լինել:
Նոր Մոսկվայում երկու հայի սպանությունը կարող է քրեական հաշիվպարզոցի լինել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոր Մոսկվայում կրկնակի սպանությունը կարող է քրեական հաշիվպարզոցի լինել, գրում է life.ru–ն։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Շչերբինկայում անհայտը յոթ կրակոց է արձակել տղամարդկանց ուղղությամբ և պախուստի դիմել։

ԱԳՆ. Ռուսաստանում սպանված հայերի գործով կասկածյալի ինքնությունը հայտնի է>>

Քննիչները պարզել են, որ Շչերբինկայի կրկնակի սպանությունը պատվիրված է, իսկ իրենք` մահացածները, Հայաստանի քրեական աշխարհի ներկայացուցիչներ են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բնակարանում հայտնաբերվել են 39–ամյա Էդուարդ Նշանյանի և 46–ամյա Արմեն Իսրայելյանի դիերը։ Բնակարանում հայտնաբերվել է յոթ պարկուճ։ -0-