Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

26.11.2016, 10:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
  • Գազի սակագները Հայաստանում հունվարի 1-ից կնվազեն:
  • Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր Եվրոպա լիգայի` հոլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում: Մխիթարյանի ընդամենը երկրորդ հայտնվելը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում «Ֆեյենորդի» դեմ խաղում նրան բերեց հանդիպման լավագույն խաղացողի կոչում։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գոհ է մնացել Հենրիխ Մխիթարյանի խաղից։ Հանդիպումն ավարտվել է մանկունիանցիների հաղթանակով` 4:0: Մարզիչը հայտարարել է, որ Մխիթարյանն այժմ պետք է այս խաղը ցուցադրի Պրեմիեր լիգայում:
  • ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրելու դիմում է ներկայացրել։
  • Նոյեմբերի 24–25–ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցկացրած 19–րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել և խոստացվել է 15 428 777 դոլար։
  • Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի 2012 թ.-ի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ով ՄՕԿ-ի որոշմամբ զրկվել է օլիմպիական մեդալից, խոստովանել է, որ խթանիչներ է օգտագործել իր մրցակիցների հետ հավասար մրցակցելու համար: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն իր հերթին հայտարարել է, որ Խուրշուդյանի որակազրկման մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել։–0–