Մխիթարյանը հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել

25.11.2016, 12:44
Հենրիխ Մխիթարյանի` դաշտ դուրս գալը նրան հանդիպման լավագույն խաղացողի կոչում բերեց։
Մխիթարյանը հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընդամենը երկրորդ հայտնվելը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում «Ֆեյենորդի» դեմ խաղում նրան բերեց հանդիպման լավագույն խաղացողի կոչում։

 - рис.1

Հայ կիսապաշտպանի օգտին քվեարկել է ակումբի երկրպագուների 71 տոկոսը, և Մխիթարյանը վստահ առաջ է անցել մյուս թեկնածուներ Ուեյն Ռունիից և Խուան Մաթայից «Յունայթեդի» պաշտոնական թվիթերում անցկացված քվեարկությունում։

 - рис.2

BT Sport հեռուստաալիքին խաղից հետո տրված հարցազրույցում Հենրիխն ասել է. «Իսկական հաճույք է կրկին դաշտ դուրս գալը։ Ես խաղում էի ուժերիս առավելագույն չափով և, կարծում եմ, մենք լավ արդյունքի հասանք»։

 - рис.3

«Շատ բարդ էր կողքից հետևել թիմի խաղին, բայց ես գիտեի, որ չի կարելի թուլանալ։ Շարունակում էի համառորեն աշխատել և սպասել իմ հնարավորությանը։ Կդառնա, արդյո՞ք, այս խաղն ինձ համար ինչ–որ նոր բանի սկիզբ։ Շատ մեծ հույսեր ունեմ, տեսնենք», – Մխիթարյանի խոսքն է մեջբերում manutd.ru–ն։

 - рис.4

Մխիթարյանը հայտավորվել էր «Ֆեյենորդի» դեմ նախօրեի խաղի «ՄՅու» մեկնարկային կազմում։ Մխիթարյանը փոխարինվել է խաղի 82–րո րոպեին։

Մանկունիանցիները հաղթանակ են տարել 4։0 հաշվով։ -0-