Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյենորդի» հետ խաղի մեկնարկային կազմում է

25.11.2016, 00:03
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է Եվրոպա լիգայի` հոլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում:
Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյենորդի» հետ խաղի մեկնարկային կազմում է
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է Եվրոպա լիգայի` հոլանդական «Ֆեյենորդի» դեմ խաղում:

Ավելի վաղ մանկունիանցիների մարզիչ Ժոզե Մոուրինիուն ասել էր, որ երկրպագուները շուտով կկարողանան տեսնել Մխիթարյանին խաղի մեջ. «Մխիթարյանը մոտ է խաղալուն։ Ասել եմ նրան, որ նա կընդգրկվի «Ֆեյենորդի» դեմ խաղում։

Այս խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ընդամենը 6 խաղերի։ -0-