Մոուրինյու. Մխիթարյանը շատ լավ է խաղացել

25.11.2016, 14:00
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը գոհ է մնացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղից։
Մոուրինյու. Մխիթարյանը շատ լավ է խաղացել
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գոհ է մնացել Եվրոպա լիգայում «Ֆեյենորդի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղից։

Հանդիպումն ավարտվել է մանկունիանցիների հաղթանակով` 4:0:

«Նա արժանի էր այդ ընդունելությանը (երկրպագուների), որովհետև շատ լավ է խաղացել: Նա անընդհատ բարելավում, բարելավում և բարելավում էր իր խաղը, մինչ այն պահը, երբ իսկապես հոգնեց, և ես զգացի, որ դա ճիշտ պահն է նրան փոխարինելու` թույլ տալով նրան դուրս գալ շատ լավ ելույթով», - մեջբերում է Մոուրինյուի խոսքը manutd.ru-ն:

Մարզչի խոսքով, դա կարևոր էր նրա ինքնավստահության համար: «Եվ նա կձգտի շարունակել հարմարվել` փորձելով կրկնել նման որակի ելույթը Պրեմիեր Լիգայում, ինչն արդեն ավելի բարդ մրցաշար է», - նշել է Մոուրինյուն:


Մխիթարյանը հայտավորվել էր նախօրեի «Ֆեյենորդի» դեմ խաղի հիմնական կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին: -0-