Հայտնի է ՀՀԿ–ից վարչապետի պաշտոնի թեկնածուի պաշտոնական հայտարարման օրը
16.03.2018,
14:29
Վարչապետի թեկնածուների առաջադրումը սկսվում է ապրիլի 9-ից, ավարտվում է 16-ին:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի Արմենիա/. Ապրիլի 15-ին տեղի է ունենալու ՀՀԿ-ի խորհրդի նիստ, որի ընթացքում պաշտոնապես հնչելու է ՀՀԿ-ի վարչապետացուի անունը: Վարչապետի թեկնածուների առաջադրումը սկսվում է ապրիլի 9-ից, ավարտվում է 16-ին:
Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, ՀՀԿ-ում խորհրդի նիստի օրը որոշելիս հենց սա են հաշվի առել: Ապրիլի 15-ին տեղի է ունենալու քննարկումը, ապրիլի 16-ին մինչև 18:00-ն ԱԺ-ում կառաջադրվի ՀՀԿ թեկնածու, իսկ հաջորդ օրը` ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին կանցկացվի քվեարկությունը:-0-