439.88
4.45
403.71
-2
Եղանակը Երևանում
Հայ

Գրիբոյեդովի արձանը ներկած Շահեն Հարությունյանը կանչվել է ոստիկանություն (ՖՈՏՈ)

12:45
03 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդի` Շահեն Հարությունյանը , կանչվել է ոստիկանություն և ցուցմունք է տալիս նախօրեին Երևանում իր կողմից Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ կատարած վանդալիզմի ակտի առնչությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։ 

«Հարությունյանը ներկա պահին ցուցմունք է տալիս ոստիկանության Կենտրոնական բաժնում, նախապատրաստվում են նյութեր»,– հայտնում են գերատեսչությունից։

Չարագործի դրդապատճառները

Ավելի վաղ, Facebook–յան ուղիղ եթերում Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ արել է դա` ելնելով «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքից։ Նա իր քայլը բացատրել է իշխանությունների անգործությամբ։

«Ես արել եմ դա դեկտեմբերի 2–ին` Հայաստանի բոլշևիկացման օրն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքու կատարած այցի օրը», – ասել է Շահենը` նշելով, որ «Նժդեհի «ցեղակրոն» գաղափարախոսությունն իր համար պարզապես խոսքեր չեն»։  

 

Օպերատիվորեն մաքրել են

 «Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների և կամավորների ջանքերով մաքրվել են Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը»,– նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան էջում.

Ակտիվիստի գործողությունները դժգոհության ալիք են առաջացրել սոցցանցերում։ Հայ օգտատերերը Հարությունյանի քայլը անվանել են ոչ այնքան հարված հայ–ռուսական բարեկամությանը, որքան անարգանք պատմական հիշողության նկատմամբ` հաշվի առնելով այն կարևոր դերը, որ Ալեքսանդր Գրիբոյեդովն ունեցել է հայերի համար։ 

Ո՞վ է Շանթ Հարությունյանը

2013թ.–ի նոյեմբերի 5–ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն ու նրա համակիրները կազմակերպել էին երթ Երևանի Ազատության հրապարակում, ինչի ժամանակ տեղի ունեցան բախումներ երթի մասնակիցների և ոստիկանության միջև։ 

Հարությունյանն ու նրա համախոհները կալանավորվեցին և դատապարտվեցին ազատազրկման։ Այդ գործով դատապարտվեց 14 մարդ։ 2018թ.–ի նոյեմբերին Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։ 

Գրիբոյեդովի մասին

Ալեքսանդր Գրիբոյեդովը ռուս գրող է բանաստեղծ, դրամատուրգ , դիվանագետ, «Խելքից պատուհասը» կատակերգության հեղինակ։

Հայրենական պատերազմի ժամանակ Գրիբոյեդովն ինքնակամ անցնում է ծառայության։ 1818թ.–ին նա նշանակվում է ռուսական դիվանագիտական առաքելության քարտուղար և գործուղվում Պարսկաստան։ Երեք տարի ծառայությունից հետո տեղափոխվում է Վրաստան։ 1828թ.–ին Գրիբոյեդովը որպես դեսպան գործուղվում է Իրան։ 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը գազանաբար սպանվում է մոլեռանդ մահմեդականների խառնամբոխի ձեռքով Թեհրանում գտնվող դեսպանատան շենքում, որտեղ թաքնվում էին հայ փախստականները, ովքեր որոշել էին հեռանալ Պարսկաստանից և վերադառնալ Ռուսական կայսրություն։ Պարսիկ մեծատոհմիկների խոսքերով, այդ օրը դեսպանաատան մոտ գտնվում էր մոտ 100 հազար մարդ, ովքեր պահանջում էին, որպեսզի իրենց հանձնեն հայերին։ Ստանալով մերժում` մոլեռանդ ամբոխը ներխուժում է դիվանագիտական առաքելության շենք, սակայն ուժերը հավասար չէին, մահանում են բոլոր դիվանագետները, այդ թվում` Ալեքսանդր Գրիբոյեդովը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը