Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը

06.03.2024, 14:05
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը, հայտարարեց ձեռներեց, ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը։

«Մենք տեսնում ենք բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի Հայաստանը լինի արհեստական բանականության հսկայական հեղափոխության մաս։ Օրինակ անհրաժեշտ է թվային (աշխատանքային) արտադրանքի արտադրություն։ Ինչ–որ մեկը պետք է արտադրի այդ 300մլն թվային աշխատակիցներին։ Հայաստանը դա կարող է անել հեռահար», – ասաց նա՝ ելույթ ունենալով «Հայաստանի կապիտալի շուկաներ․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումի ժամանակ, հաղորդում է ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը։

Յանը հիշեցրեց Հայաստանում արհեստական բանականության քաղաքի ստեղծման գաղափարի մասին, բնակավայր՝ 25 հազար տներով և 75 հազար բնակչությամբ, որոնք եկել են լավագույն արհեստական բանականության ինժեներների և գիտնականների տարբեր երկրներից, որոնք իրենց տվյալները կփոխանցեն քաղաքին։

«Քաղաքին էներգիա կմատակարարվի փոքր ատոմակայանի միջոցով։ Սա կլինի աշխարհի խոշորագույն տվյալների կենտրոնը: Այնտեղ ապրել ցանկացող բոլոր բնակիչները կկարողանան իրենց կենսաբանական, մուլտիմոդալ և այլ տվյալներ փոխանցել այդ քաղաքին», – ասաց նա։

Ձեռներեցը նշեց, որ արհեստական բանականության քաղաքը կհիշեցնի տիեզերական շաթլ։ «Պատկերացրեք միջազգային տիեզերակայան Երկրի վրա։ Կարծում եմ, որ Հայաստանն այս հեղափոխության մասը դառնալու շատ տարբերակներ ունի»,- նշեց նա։

Այս տարվա փետրվարին Յանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր երկրում ստեղծել արհեստական բանականության քաղաք, որը կդառնա համաշխարհային գիտական կենտրոն, ինչպես նաև կլինի գրավիչ այլ երկրներից 25-50 միլիարդ դոլարի ներդրումների համար։-0-