Երեքշաբթի` հունվարի 31–ի առավել ուշագրավ նորությունները

01.02.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակ։
Երեքշաբթի` հունվարի 31–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակ։
  • ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխության մասին` նշելով, որ դա չի ազդի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների վրա։ Էդվարդ Նալբանդյանը նաև անդրադարձել է բլոգեր Լապշինին, ով կալանավորվել է Մինսկում Ադրբեջանի հայցով Ղարաբաղ այցելելու համար։
  • Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) ստացել են նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դիմումը կուսակցությունից դուրս գալու մասին։
  • ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է էլեկտրոնային կայքերում և սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկատվությանը, թե Վաղարշապատի դեղատներից մեկում հայտնաբերվել է NUTRICIA Nutrilon ProNutra+ ադրբեջանական Facebook-ի հասցե ունեցող, կասկածելի մանկական կեր:
  • Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի էջերի ցանկ է ներկայացրել, որոնք իբր կոտրվել են ադրբեջանցի հաքերների կողմից։–0–