Հովիկ Աբրահամյանն այլևս ՀՀԿ անդամ չէ
31.01.2017,
16:44
Հանրապետական կուսակցությունում ստացել են նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դիմումը կուսակցությունից դուրս գալու մասին:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) ստացել են նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դիմումը կուսակցությունից դուրս գալու մասին, տեղեկացնում է «Ազատություն»ռադիոկայանը։
Այդ մասին ռադիոկայանին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ հավելելով, որ նրան արդեն հեռացրել են կուսակցական հաշվառումից:
Ըստ Թադևոսյանի՝ Հովիկ Աբրահամյանի դիմումում նշված է միայն, որ հունվարի 25-ից դուրս է գալիս Հանրապետականից առանց բացատրությունների և մեկնաբանությունների:
Թադևոսյանի կարծիքով, այս ամենը չի ազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
«Մենք մեր աշխատանքը ընտրությունների հետ կապված անելու ենք, մեր թիմն անելու է, կարծում եմ՝ որևէ էական ազդեցություն չի գործի», – նշել է Թադևոսյանը։–0-