Կարգավորիչը հերքում է Հայաստանում ադրբեջանական մանկական կերի իրացման մասին տեղեկությունը

31.01.2017, 18:14
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է նախօրեին տարածված այն տեղեկատվությանը, թե Վաղարշապատի դեղատներից մեկում հայտնաբերվել է NUTRICIA Nutrilon ProNutra+ ադրբեջանական Facebook-ի հասցե ունեցող, կասկածելի մանկական կեր:
Կարգավորիչը հերքում է Հայաստանում ադրբեջանական մանկական կերի իրացման մասին տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է էլեկտրոնային կայքերում և սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկատվությանը, թե Վաղարշապատի դեղատներից մեկում հայտնաբերվել է NUTRICIA Nutrilon ProNutra+ ադրբեջանական Facebook-ի հասցե ունեցող, կասկածելի մանկական կեր:

 - рис.1

Նախօրեին shamshyan.com կայքը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Վաղարշապատի խանութներից մեկում հայտնաբերվել է NUTRICIA Nutrilon ProNutra+ կասկածելի մանկական կեր, որի տուփի վրա գրված է եղել ադրբեջանական Facebook-ի հասցե։

 - рис.2

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը լեհական արտադրության է (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում», – նշվում է կարգավորիչի տարածած հաղորդագրության մեջ։

 - рис.3

Պետական ծառայության հաղորդմամբ, նաև վերացվել են մակնշման այն բացթողումները, որոնց պատճառով դեռևս անցած տարվա ամռանը այս նույն ապրանքանիշի իրացումը կասեցվել էր:–0–