Ձերբակալվել է Շիրակում կրկնակի հանցագործությանն ականատես 38–ամյա կինը

25.02.2017, 10:44
Կինը կասկածվում է 2016 թ.-ի հունիսի 17-ին մայր և որդի՝ Սերիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանությանը ականատես լինելու մեջ:
Ձերբակալվել է Շիրակում կրկնակի հանցագործությանն ականատես 38–ամյա կինը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/.  Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 38-ամյա Անժելա Ենոքյանը:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Ենոքյանը կասկածվում է 2016 թ.-ի հունիսի 17-ին մայր և որդի՝ Սերիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանությանը ականատես լինելու մեջ:

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 128-րդ հոդվածի և 334 հոդվածի 1-ին մասերի հատկանիշով (անհրաժեշտ օգնություն ցույց չտալը և հանցագործության պարտակումը, դրա մասին համապատասխան մարմիններին չհայտնելը):

Նա նաև կասկածվում է հանցագործության հետքերը մաքրելու մեջ, ինչը հանգեցրել է նրան, որ նա թաքցրել է ծանր հանցագործությունը:

Կայքի տեղեկություններով՝ մայր և որդու սպանությունները կատարելու կասկածանքով կա կալանավորված։  Շիրակի մարզի քննչական վարչությունում այդ փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է և չի բացառվում, որ քննչական բաժինը միջնորդությամբ դիմի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի խափանման միջոց կիրառի Ա. Ենոքյանի նկատմամբ։–0–