Առաջիկա երկու տարում Հայաստանը կհրաժարի շտեմարաններից. ԿԳ նախարար
31.08.2018,
19:19
Առաջիկա երկու տարում Հայաստանը կհրաժարի շտեմարաններից։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա երկու տարում Հայաստանը կհրաժարի շտեմարաններից, հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ–ի առցանց ասուլիսի ժամանակ։
«Դրանք արդյունավետ չեն և, ըստ էության, փոխարինում են 11–12–րդ դասարանների ուսումնական գործընթացը։ Բացի այդ, դրանք թույլ չեն տալիս ստուգել աշակերտների իրական գիտելիքները, քանի որ շտեմարաններն ուղղված են ինֆորմացիայի «զուբրիտին»», – ասաց Հարությունյանը` նշելով, որ հիմա փոխվում է նաև մոտեցումը տեղեկատվություն ստանալու նկատմամբ, քանի որ ավելի վաղ տեղեկատվության աղբյուրները միայն ուսուցիչներն էին, իսկ հիմա գրեթե բոլորն ունեն ինտերնետային հասանելիություն։–0–