Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը

23.04.2016, 11:42
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը մեկնարկել է Երևանում։
Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը մեկնարկել է Երևանում։

Ֆորումի մասնակիցները կքննարկեն ցեղասպանությանն ու արտաքսմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ցեղասպանությունների կանխարգելմանն ու փախստականների պաշտպանությանը վերաբերող միջոցները։ Ֆորումի ավարտից հետո նախատեսվում է եզրափակիչ փաստաթղթի ընդունում։

Ֆորումը բաղկացած է լինելու երկու բաժնից` «Ցեղասպանություն և տեղահանում. Ցեղասպանության ընկալումը` բռնի տեղահանման և վերաբնակեցման տեսակետից» և «Ցեղասպանության կանխարգելում և փախստականների պաշտպանություն. ժամանակակից մարտահրավերներ»։

Ֆորումի մասնակիցները մտադիր են գնահատել ժամանակակից մարտահրավերները ցեղասպանությունների կանխարգելման գործում` շարունակվող հումանիտար ճգնաժամի ֆոնին։ Մասնակիցները նախատեսում են ներկայացնել միջազգային հանրության փորձերը փախստականների ճգնաժամի լուծման և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։

Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ազգային ժողովն ու Արտաքին գործերի նախարարությունը։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումն անցկացվել է Երևանում 2015 թ.–ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։–0–