Երևանի քաղաքապետը ստուգել է «Սանիթեք» ընկերության ձնամաքրման աշխատանքների պատրաստվածության աստիճանը

03.11.2016, 15:19
Աշխատանքային օրվա ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չնախատեսված շրջայց է կատարել «Սանիթեք» ընկերություն ձնամաքրման աշխատանքների պատրաստվածության աստիճանը ստուգելու նպատակով:
Երևանի քաղաքապետը ստուգել է «Սանիթեք» ընկերության ձնամաքրման աշխատանքների պատրաստվածության աստիճանը
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխատանքային օրվա ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չնախատեսված շրջայց է կատարել «Սանիթեք» ընկերություն ձնամաքրման աշխատանքների պատրաստվածության աստիճանը ստուգելու նպատակով, հաղորդվում է քաղաքապետարանի կայքում։

Քաղաքապետն ուսումնասիրել է ընկերության ավտոպարկը, ձմռան նախաշեմին ծանոթացել է նախապատրաստական աշխատանքներին և գնահատել է տեխնիկական զինման մակարդակը:

 - рис.1

Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը, որի պատասխանատվության տակ են գտնվում սանիտարական մաքրման և ձնամաքրման աշխատանքները, հաղորդագրություն է տարածել, որ, եղանակային փոփոխությունները հաշվի առնելով, ընկերությունն անցել է ձմռան աշխատանքային գրաֆիկի:

«Սանիթեք» ընկերությունը վստահեցրել է, որ համապատասխան քայլեր է ձեռնարկում եղանակային նոր պայմաններում պատշաճ աշխատանք իրականացնելու համար: Մասնավորապես, այս պահին արդեն կազմ ու պատրաստ են ընկերության՝ ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված 33-ից ավելի մեքենա-սարքավորումներ, որոնք անցել են բոլոր տեխնիկական ստուգումները, 400-ից ավելի աշխատակիցներ, ովքեր ձյան տեղումներին զուգահեռ անմիջապես կանցնեն շուրջօրյա ձնամաքրման աշխատանքների իրականացման, պահեստավորվել է ավելի քան 2000 տոննա աղ` փողոցներն ու մայթերը մշակելու համար: -0-