Երևանի կենտրոնում կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

28.07.2017, 19:25
Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:
Երևանի կենտրոնում կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը` հուլիսի 29–ին, Երևանի կենտրոնում կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը։

Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տոնավաճառը կկազմակերպվի Մաշտոցի պողոտային հարող հատվածում ( «Մալիբու» սրճարանի հարևանությամբ):

«Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–