Սեյրան Օհանյանը քվեարկեց արդար և ազնիվ Հայաստանի օգտին

02.04.2017, 14:21
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քվեարկեց զարգացող երկրի օգտին:
Սեյրան Օհանյանը քվեարկեց արդար և ազնիվ Հայաստանի օգտին

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարներից մեկը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քվեարկեց զարգացող երկրի օգտին:

Օհանյանը եկավ ընտրատարածք իր կնոջ հետ և կոչ արեց ընտրողներին այս օրը բարձր տրամադրությամբ և որքան հնարավոր է հանգիստ անցկացնել:

«Ես քվեարկել եմ զարգացող երկիր ստեղծելու օգտին՝ հիմնված մեր բնակչության լավագույն ավանդույթների վրա, արդար և ազնիվ տնտեսության ստեղծման օգտին, ավելի լավ կյանքի օգտին: Այնպիսի բարեհաջող ապագայի ստեղծման համար, որը կբարձրանի մեև միջազգային հեղինակությունը», - ասաց նախկին նախարարը: 

Կիրակի հանրապետությունում մեկնարկել են վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում է հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։-0-