«Նոր Հայաստանը» մտադիր է կիրակի գիշերել Ազատության հրապարակում

05.12.2015, 20:00
«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի առաջնորդները մտադիր են դեկտեմբերի 6–ի երեկոյան կրկին հավաքվել Ազատության հրապարակում և գիշերել այնտեղ:
 «Նոր Հայաստանը» մտադիր է կիրակի գիշերել Ազատության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի առաջնորդները մտադիր են դեկտեմբերի 6–ի երեկոյան կրկին հավաքվել Ազատության հրապարակում և գիշերել այնտեղ` հետևելով քվեարկության արդյունքներին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դեպքի վայրից:

«Մենք ունենք հաղթանակի բոլոր նախադրյալները։ Իշխանության դեմ համատեղ պայքարից բացի այլ ճանապարհ չունենք», – շաբաթ օրը երեկոյան Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

Նա կոչ արեց ժողովրդին կիրակի երեկոյան հավաքվել հրապարակում և գիշերել այնտեղ։

«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատը դեկտեմբերի 1–ից Ազատության հրապարակում անցկացնում է բողոքի անժամկետ ակցիա` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների, որոնցով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ –0–