«Նաիրիտի» հրդեհի հետևանքով հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում. Բննախ

28.08.2017, 18:05
«Նաիրիտի» հրդեհի հետևանքով տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է։
«Նաիրիտի» հրդեհի հետևանքով  հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում. Բննախ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նաիրիտի» հրդեհի հետևանքով տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է։

Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է  ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը։

Загружается новость ... "Право"

«Օգոստոսի 28-ին ժամը 13-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի 2-11 պահեստային տարածքում, որտեղ կուտակված են էթինոլ (լաք) և տոլոլ քիմիական նյութերը: ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվել են մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա ժամերին», – նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով, այս նյութերի այրումից մթնոլորտ հնարավոր է մրի և ածխածնի օքսիդի արտանետում:

«Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է : Ներկայում ԱԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում են հետմարման աշխատանքներ», – տեղեկացրել է Մարինե Կարապետյանը։–0–