Մեծամորի աղբանոցում գտնված նորածնի մոտ բացակայել է աջ դաստակը ու ձախ վերին վերջույթն ամբողջությամբ

26.02.2018, 17:42
Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են նորածնի գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ։
Մեծամորի աղբանոցում գտնված նորածնի մոտ բացակայել է աջ դաստակը ու ձախ վերին վերջույթն ամբողջությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու նորածնի մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018թ. փետրվարի 26-ին ժամը 12:45-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը:

Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։
Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:–0–