Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը ձերբակալվել է

27.06.2018, 22:33
Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը ձերբակալվել է ապօրինի կերպով  մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով։
Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի կողմից 2018 թ.–ի հունիսի 27–ին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը, հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Գերատեսչության հաղորդմամբ, Նազիկ Ամիրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման մեջ, որ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Նախաքննությունը շարունակվում է:–0–