Հայկ Մարությանը նշանակել է Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա շրջանների ղեկավարներին

26.10.2018, 18:35
Նշանակվել են Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա շրջանների ղեկավարները։
Հայկ Մարությանը նշանակել է Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա շրջանների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, նշանակվել են Դավթաշեն, Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները, նշվում է Երևանի քաղաքապետարանի կայքում։

Այսպես, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Միքայել Թումասյանը, Արաբկիր վարչական շրջանը կղեկավարի Արամ Դանիելյանը, Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Կարապետյանը։–0–