Հայաստանում 2017 թ.–ին մայրական մահացության դեպքերը եռակի կրճատվել են

06.10.2017, 21:05
Առաջին ութ ամսում Հայաստանի ծննդատներում գրանցվել է մայրական մահացության երկու դեպք:
Հայաստանում 2017 թ.–ին մայրական մահացության դեպքերը եռակի կրճատվել են
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առաջին ութ ամսում Հայաստանի ծննդատներում գրանցվել է մայրական մահացության երկու դեպք, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

 Գերատեսչության հաղորդմամբ, 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 7 նման դեպք։ Վերջին երեք տարում մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է 22 տոկոսով։

Մանկական մահացության ցուցանիշը (մինչև 1 տարեկան) 2017 թ.–ին նվազել է չորս անգամ սկրինինգային ծրագրի ներդրման արդյունքում, ինչի շնորհիվ 750 նորածինների մոտ բացահայտվել է բնածին ծանր պաթոլոգիա և կանխվել է հիվանդության հետագա զարգացումը։–0–