Հայաստանի ՀԿ-ներից մեկի նախագահը ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհից հափշտակել է ավելի քան 134 հազար եվրո
28.11.2016,
20:49
Բացահայտվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից ՀԿ նախագահի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամի հափշտակությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, բացահայտվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից հասարակական կազմակերպության նախագահի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ 134.620 եվրոյին համարժեք դրամի հափշտակությունը։ Պարզվել է հանցագործության մեխանիզմը, վերականգնվել պատճառված վնասը։
Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հասարակական կազմակերպությունը 2008 թվականին մասնակցել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի համար հայտարարված մրցույթին, ներկայացրել ծրագիր, որի արդյունքում 2008 թվականի դեկտեմբերին ստորագրվել է դրամաշնորհի պայմանագիր՝ նախատեսված մի քանի տարվա համար։
Բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ հասարակական կազմակերպության հաշվեհամարին մաս-մաս փոխանցվել են պայմանագրով նախատեսված գումարները, սակայն կազմակերպությունը չի կատարել ստանձնած պարտավորությունները, և կազմակերպության նախագահը յուրացրել է փոխանցված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափի գումար։ Հափշտակված գումարի չափը գնահատվել է 134.620 եվրոյին համարժեք 67.335.130 ՀՀ դրամ, նշվում է հաղորդագրության մեջ։
Հափշտակության փաստը քողարկելու համար պատրաստվել են ծրագրի ընթացքում, իբր, կատարած ծախսերը հիմնավորող կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և ներկայացվել Եվրոպական միությանը։
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։
Պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է ամբողջությամբ. գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին:
Նախաքննությունը շարունակվում է։ -0-