ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.05.2017, 21:30
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։

Загружается новость ... "Лево"

Հայաստանն այսօր` մայիսի 28–ին նշում է Առաջին հանրապետության հռչակման 99–րդ տարեդարձը։

Վարչապետը Facebook–յան իր էջում հրապարակել է System of a Down ռոք–խմբի «Սարդարապատ» երգի տեսանյութը, որը խումբը կատարել է 2015 թ.–ի ապրիլի 23–ին Երևանում կայացած համերգի ժամանակ։

Загружается новость ... "Право"

«Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում: Չնայած բոլոր դժվարությունների ու անհաղթահարելի թվացող մարտահրավերների՝ 1918թ. մայիսին մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը: Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության և ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն», – գրել է Կարապետյանը Facebook–յան իր էջում։–0–