412.76
4.77
386.62
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ում «Ռոստելեկոմի» բաժանորդներին հասանելի են TV5 ֆրանսիական հեռուստաալիքի հաղորդումները

19:33
02 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. TV5 ֆրանսիական հեռուստաալիքն այսուհետ հասանելի կլինի ՀՀ–ում «Ռոստելեկոմի» բոլոր բաժանորդներին, ասել է Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն ուրբաթ ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, Ֆարամազյանը նշել է, որ «Ռոստելեկոմը», որպես հայկական ընկերություն, շատ է կարևորում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում։

Загружается новость ... "Лево"

«Մեր աջակցությունն ենք հայտնում ներառելով ֆրանսալեզու հեռուստաալիքներ՝ այդ թվում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական հեռուստաալիքը՝ TV5Monde մեր ցանկում», – ասել է Ֆարամազյանը։

Նա կարևորել է նաև այն փաստը, որ փետրվար ամսից ալիքը հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին։

«Օտարալեզու հեռուստաալիքների հեռարձակումը մեր ծառայությունների շրջանակում մեծապես նպաստում է հանրության իրազեկվածության ու կրթվածության բարձրացմանը», – նշել է Ֆարամազյանն ու ընդգծել, որ հաշվի առնելով մեծ պահանջարկը՝ 2013թ.-ից առ այսօր ցանկում ընդգրկել ենք France 24, իսկ 2017թ․կեսերից՝ նաև TV5Monde ֆրանսալեզու հեռուստաալիքները։

«Սմարթ հեռուստատեսության միջոցով մեր բաժանորդները բացի հայերեն լեզվից հնարավորություն ունեն դիտելու հեռուստաալիքներ ևս ութ լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, արաբերեն, իտալերեն, թուրքերեն։ Այս ամենն իրականացվել է հաշվի առնելով մեր բաժանորդների պահանջներն ու առաջարկությունները, և մենք շարունակելու ենք պարբերաբար թարմացնել ու լրացնել այս ցանկը», – նշել է Ֆարամազյանը։

Загружается новость ... "Право"

«Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսությունը նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայություն է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչոյւրին վայելելու տեխնոլոգիական նորույթներն ու լուծումները։

Հեռուստատեսության ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու լավագույն ու բազմաժանր SD և HD շուրջ 170 հեռուստաալիքներ ամենատարբեր լեզուներով՝ հայերեն (19), տուսերեն (126), անգլերեն (56), ֆրանսերեն (2), գերմաներեն (1), լեհերեն (1), թուրքերեն (2), իտալերեն (1), արաբերեն (1):

«Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության միջոցով բաժանորդը կարող է իրականացնել ծնողական վերահսկողություն՝ ըստ հեռուստաալիքի, ֆիլմերի, տարիքային սահմանափակում, օգտվել բազմաժանր ֆիլմադարանից (VOD, Video on Demand), բաժանորդագրվել ֆիլմերի փաթեթի (SVOD), որակյալ սերիալների, դիտել նախկինում ցուցադրված հաղորդումները (TVOD, TV on Demand), դադար տալ հաղորդումների հեռուստադիտման ժամանակ (TSTV, Time-Shift TV), ստանալ տեղեկատվություն նախկին, ներկա և ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի մասին (EPG, Electronic Program Guide), ընթերցել նորություններ անմիջապես հեռուստացույցի էկրանից, օգտվել YouTube հավելվածից, ունկնդրել Ռադիո հավելվածը, դիտել USB հիշողության սարքերի բովանդակությունը՝ տեսանյութեր, երաժշտություն, նկարներ, միացնել USB լարային կամ անլար մկնիկ և ստեղնաշար, դիտումը շարունակել այլ սարքավորման միջոցով. Multiscreen - դիտումը iOS հեռախոսների և պլանշետների միջոցով շարունակելու հնարավորություն, մի քանի հեռուստացույց միացնել նույն փաթեթի շրջանակում` Multiroom, դիտել Детский Rutube (հավելված հատուկ երեխաների համար, մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ, մկնիկով կամ հատուկ հեռակառավարման վահանակով:

Ծառայությունը մատուցվում է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը