Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

06.08.2016, 12:15
Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հաղորդում է Aysor.am-ը`հղում անելով Հայաստանի քննչական կոմիտեին:

«Կատարված բազմակողմանի քննության արդյունքում ապացույցների անբավարար լինելու հանգամանքով Ե.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել», - նշել են Քննչական կոմիտեից։

Եղիշե Պետրոսյանը նախկինում չի եղել մեղադրյալի կարգավիճակում: Նրան ձերբակալելու որոշում էր կայացվել՝ որպես կասկածյալի, ինչը, սակայն, չի իրականացվել, քանի որ Պետրոսյանը գտնվում էր հիվանդանոցում:

Նա կասկածվում էր Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:–0–