Արթուր Բագդասարյանը քվեարկեց «հանուն Հայատանի նորարարական զարգացման»

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Քվեարկել եմ հանուն Հայաստանի զարգացմանը, հանուն երկրի կառավարման նորարարական և «խելացի» միջոցներով, հանուն աշխատատեղերի ավելացմանը, այլ ոչ թե կրճատմանը», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաղդասարյանը:
Պատասխանելով հարցին, թե կլինեն այս ընտրությունները ազատ և արդար, ինչպես խոստանում է կառավարությունը, նա ասաց, որ դա պարզ կդառնա օրվա վերջում:
Ըստ նրա գնահատման, ներկա պահին ընտրությունները անցկացվում են նորմալ` առաց խախտումների:
Դեկտեմբերի 9-ին ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
ԿԸՀ–ի տեղեկացմամբ, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 592 հազար 486 մարդ, ձևավորվել է 2010 ընտրատեղամաս։
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցության և 2 կուսակցական դաշինք, իսկ ընտրացուցակներում, ընդհանուր առմամբ, ընգրկված է 1444 թեկնածու։ -0-