Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզի բնակիչ Գերման Կալոյանին մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, հայտնում է դատական տեղեկատվական համակարգը։
Դատական տեղեկատվական համակարգի հաղորդմամբ` Կալոյանը 2015 թ.–ի ապրիլի 29–ին ամուսնացել է Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակչուհի, 16–ամյա Սուսան Սադոյանի հետ և իր տանը 2015թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Սուսանի հետ։
Բացի այդ` Գերման Կալոյանը մարզի Հովտաշեն գյուղում գտնվող իր տանը 2015թվականի մայիսի 20-ին մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած կնոջ` Սուսան Սադոյանի հետ, նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Կալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 141–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ):-0-